ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News
Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Շվեյկինը իր վարած Nissan մակնիշի 35 SX 743 համարանիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրառատ առուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Շվեյկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մասին ոստիկանություն ահազանգել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: