Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց․ դատավորը որոշումը կհրապարակի հունիսի 18-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատական նիստը հետաձգեց՝ իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդության հարցով դատական ակտ կայացնելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին ժամը 16։00-ին։

Նշենք, որ դատավորին ինքնաբացարկի միջնորոդություն ներկայացրեց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ Արմեն Դանիելյանին դատավոր է նշանակել Ռոբերտ Քոչարյանը։ Նա ընդգծեց, որ դատավորը բազմաթիվ քրեական գործերով ոչ ճիշտ որոշումներ է կայացրել դեռևս ՀՀ երկրորդ նախագահի կառավարման տարիներին։

Նրա միջնորդությանը միացան նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, սակայն չհամաձայնեց Սեդա սաֆարյանի ներկայացրեց փաստերի հետ։

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի սկզբում դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին հայտնել Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների պաշտպանները, սակայն դատավորը մերժել էր միջնորդությունը։