Սուրեն Պապիկյանը լավ թեկնածու էր վարչությունը նախագահելու համար․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը վարչությունը նախագահելու համար Սուրեն Պապիկյանին համարում է ավելի լավ թեկնածու: Միրզոյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքն ինքնաբացարկ հայտնել:

«Կարծում եմ, որ Սուրեն Պապիկյանն ավելի լավ թեկնածու էր վարչությունը նախագահելու համար, և մենք ճիշտ ընտրություն ենք կատարել»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով վարչության անդամների ընտրությանը՝ Միրզոյանը նկատեց, որ վարչության որոշ ընտրված անդամների դեպքում արդյունքը սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ: «Ոչ ոք չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել 21 անդամներին»,-նշեց Միրզոյանը:

Նա նաև վստահեցրեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված չի եղել:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news