Սյունիքի մարզի անհայտ կորած բնակչի դին հայտնաբերել են Ողջի գետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

բակո

Ս.թ.հունիսի 15-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում հաղորդվել էր ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1950թ.ծնված Վ. Ա-ի անհայտ կորելու մասին։

Ս.թ.հունիսի 16-ին ժամը 13:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների հետ համատեղ Վ. Ա-ի դին հայտնաբերել են Կովսական համայնքի «Կիրհանք» կոչվող տարածքով հոսող Ողջի գետի մեջ՝ ջրախեղդ եղած վիճակում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: