ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Երևանի բնակարաններից մեկից քաղաքացիների վտարման վայր

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող բնակարաններից մեկից քաղաքացիների վտարման վայր։

Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ըստ ահազանգի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ։

Նշենք, որ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգել էր այս դեպքի մասին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news