Պարոն Քաղաքապե'տ, պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները. Սոնա Աղեկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

.

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով քաղաքապետ ՀայկՄարությանից կատարել նախընտրական խոստումները:

Ցուցարարները քաղաքապետի նկարը պատկերող փուչիկներ են բաժանել ու կոչ արել մարդկանց լինել հետևողական:

«Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե'տ: Եթե խոստանում են մաքրել քաղաքն աղբից, գարշահոտությունից, ուրեմն պարտավոր են անել դա պաշտոնավարման 10 տարիների ընթացքում: Երևանը պետք է մաքուր պահել»,- նշել է Սոնա Աղեկյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս