Վթար՝ Լոռու մարզում․ հղի կինը կորցրել է 8 ամսական պտղին, նա ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 31, 24News

1

Հուլիսի 31-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Արդվի գյուղի բնակիչ 36-ամյա Սերյոժա Վերանյանը իր վարած «Volkswagen Vento» մակնիշի 35 OQ 119 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե հենապատին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։   

1

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա Արաքս Մխիթարյանը, Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 7-ամյա Արթուր Պոստոլոկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։

1

Ըստ աղբյուրի՝ վիրավոր Ա. Մխիթարյանը վարորդ Ս. Վերանյանի կինն է, որը եղել է հղի, ու վթարի հետևանքով 8 ամսական պտուղը մահացել է, իսկ Ա. Մխիթարյանին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով Երևանից ժամանած հատուկ ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

1

Էրեբունու վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանած պատասխանատուներն աղբյուրին հայտնել են, որ հետամուտ են լինելու, որպեսզի բժշկական անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո տղամարդը կտեղափոխվի անօթևանների համար հատկացված համապատասխան կացարան։

1

Դեպքի փաստով նյութեր են նախապատրատվում։

1