Ներքին թուրքերը պղծել են ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրմաքարերը․ գրառում

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրմաքարերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երեւում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա:

Արթուր Եղիազարյանը գրել է.

«ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ներքին թուրքերը պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրմաքարերը:

Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ»: