ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում գտնվող Կենտրոնական ռազմական օկրուգում՝ Կենտրոնական ռազմական օկրուգի նյուտատեխնիկական ապահովման կենտրոնի պահեստներից մեկի տարածքում, տեղի Է ունեցել հրետանային զինամթերքի վառոդալիցքերի պահեստի բռնկում: Ըստ տեղեկության՝ պահեստում 125 և 152 միլիմետր տրամաչափի 40 000 հրետանային արկ է եղել: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Պահեստի անձնակազմը տարհանված Է: Միջադեպի Էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով կատարվում Է բնակավայրերի բնակչության տարհանում:
«ՏԱՍՍ» գործակալությունը նաև հայտնում է, որ զինապահեստում տեղի ունեցող պայթյունների հետեւանքով զորամասի տարածքում տուժել է չորս մարդ։ Ըստ աղբյուրի՝ նրանք այրվածքներ են ստացել։