Մոսկվայի բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել զբոսանքի դուրս գալուց

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News   

1

Օգոստոսի 9-ին Մոսկվայում հորդառատ անձրևներ կտեղան, իսկ որոշ շրջաններում սպասվում է ամրոպ և ուժգին քամի, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ հիդրոմետ ծառայությանը:

Նշվում է, որ քամու ուժգնությունը կհասնի 7-12 մետր/վայրկյանի, իսկ որոշ տեղերում` 18-23-ի:

Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում  խուսափել զբոսանքի դուրս գալուց, հեռու մնալ գովազդային վահանակներից, իսկ մեքենաները կայանել անվտանգ վայրերում: