Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը համատեղ հայտարարություն են արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Քիչ առաջ մամուլի համար համատեղ հայտարարություն են արել Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով նիստի օրակարգի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

«ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգում 15 հարց էր: Մենք հիմք պատրաստեցինք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի առաջիկա հանդիպման համար: Հատկապես ուզում եմ առանձնացնել ԵԱՏՄ տնտեսական դաշտում ալկոհոլային շուկայի կարգավորման հարցը, որը ուղղված է այդ ոլորտում փոխգործակցությանը ԵԱՏՄ շուկայում:

Եվս մեկ հարց, որը քննարկեցինք, կապված է ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրության ոլորտում համատեղ վերլուծություններին, որպեսզի միության կազմում հասկանանք առաջարկի և պահանջարկի չափը: Դա կօգնի մեր գյուղատնտեսներին ավելի ճիշտ կողմնորոշվել շուկայում:

Ֆինանսական միասնական շուկայի ստեղծումը կօգնի ավելի կատարելագործել մեր միության ինտեգրացիոն միավորումը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական կապերի խորացումը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ քննարկվել են նաև հարցեր, թե ինչ օժանդակություններ ու առավելություններ կստանան ընկերությունները՝ ԵԱՏՄ տարածքում իրենց բիզնես գործունեությունը ծավալելիս:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news