ՌԴ ՔԿ-ն եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 ինքնաթիռի սրահից տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

դաշտ

«РИА Новости»-ն հայտնում է, որ ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել A321 օդանավից, որը վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում: Տեսանյութը հրապարակելու նպատակը ԶԼՄ-ներում հրապարակված վթարային վայրէջքի վայրում կողոպուտի մասին տեղեկությունը հերքելն է

«Անծանոթ անձանց ներթափանցումը շղթայապատ տարածք բացառվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ՔԿ-ի հրապարակած տեսանյութից երկում է, որ ինքնաթիռի սրահը գտնվում է նույն վիճակում, ինչպիսին եղել է ուղևորների տարհանումից հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած հինգշաբթի «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Սիմֆերոպոլ ուղևորվող ինքնաթիռը օդում բախվել էր ճայերի երամին, ինչը հանգեցրել էր շարժիչների աշխատանքի խափանման: Օդանավը կոշտ վայրէջք էր կատարել Մերձմոսվայի եգիպտացորենի դաշտում: 76 մարդ բուժօգնության էր դիմել: զոհեր չեն եղել։ 

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բարեհաջող վթարային վայրէջք կատարած օդաչուները կպարգևատրվեն։