«Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել»․ ԲՀԿ-ն քննարկել է հարցը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Ամուլսար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով կուսակցության կարծիքը Ամուլսարի շահագոևծման հետ կապված։ Պատգամավորի գրառումը՝ ստորև․

«Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել

«Բարգավաճ Հայաստան» խմբացությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նաման կարեւորագույն որոշումներ։ Ու եթե Հայաստանի միակ իշխանությունը՝ ժողովուրդը, դեմ է, Ամուլսարը չի կարող շահագործվել։ Սա միանշական է։ ՀՀ Սահմանադրություն, հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 

Հ. Գ. Եւ մի հատուկ դիտարկում կոնկրետ կետից ուղղորդվող որոշ էմոցիոնալ սարդիչների համար։ Ամուլսարի շահագործման թույլտվություն Ազգային Ժողովը չի տվել, որովհետեւ նման թույլտվությունը տալ կամ չտալը բացառապես կառավարության իրավասությունն է։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ եթե որեւէ քաղաքական ուժի աջացկությունը ձեզ պետք չէ, ինչո՞ւ էիք եկել խորհրդարան. որ ի՞նչ անեիք։ 

Ու մեկ էլ մի նկատառում ԱԺ-ն անվտանգության ռեժիմի մասով։ Երբ հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերի ժամանակ հանրության մի հատված մտավ խորհրդարանի բակ եւ որոշ «ալպինիստներ» մագլցում էին ԱԺ պատերով՝ պատգամավորների հետ հաշվեհարդար տեսնելու համար, էդ ժամանակ ԱԺ այգին հանրային տարա՞ծք էր, իսկ այսօր, երբ ժողովրդին թույլ չտվեցին մտնել իրենց իսկ «հանրային տարածքը», պարզվում է, հոկտեմբեր 2-ից հետո, փետվարի 12-ին, ԱԺ նախագահի որոշման թիվ 1.10 կետրով սահմանված է որ՝ «Տվյալ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ օրենսդրությամբ նախատեսված հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն Ազգային ժողովի նախագահի գիտությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի (այսուհետ` Ազգային ժողովի գլխավոր քարտուղար) թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ»: 

Ամեն դեպքում անկախ տարատեսակ սադրիչների ուղղորդված էմոցիաներից, մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների շահը՝ առանց աղմուկի եւ շոուների։ 

Այս պահին՝ այսքանը»։