Աշխարհում արևմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում Է․ Ֆրանսիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

բակո

Աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում Է աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով իր երկրի դեսպանների խորհրդակցությունում: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեսնում ենք աշխարհում արեւմտյան գերիշխանության ավարտը,- նշել Է նա:- Հանգամանքները փոխվում են․ դա, մասնավորապես, նոր տերությունների ամրապնդումն Է։ Չինաստանը մղվել Է առաջին պլան, իսկ Ռուսաստանը մեծ հաջողության Է հասնում իր ռազմավարության մեջ»:

Մակրոնը նաեւնշել է, որ Ֆրանսիային անհրաժեշտ Է խորապես վերաիմաստավորել եւ նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ և առանց Ռուսաստանի հնարավոր չԷ Եվրոպայում վստահության եւ անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել:

Մակրոնը նաև տեղեկացրել Է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ զինված ուժերի նախարարները մի քանի օրից բանակցությունների կուղեւորվեն Մոսկվա։