Փոփոխության է ենթարկվում մեր արտաքին քաղաքականություն վարելու ոճը․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

Պատգամավորները, իհարկե, պետք է հետևեն արտգործնախարարության կողմից մշակած ուղենիշներին, ԱԺ-ում այսօրտեղի ունեցած ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանն ասաց Ազգային ժողովի խոսնակԱրարատ Միրզոյանը․

«Ինչպես և հայտարարվել էր՝ չեն եղել և չեն նախատեսվում աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխություններ, բայց փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը, որովհետև եթե դեսպաններն, օրինակ, յուրօրինակ առաջնագծում առանց զենքի պաշտպանում են մեր երկիրը, նրանք չեն կարող նույն փաստարկային բազայով պաշտպանել այն, ինչ էականորեն փոխվել է: Իսկ Հայաստանն արդեն էականորեն փոխվել է»,- հայտարարեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ փոփոխությունների շնորհիվ Հայաստանը աշխարհին պետք է որպես ինքնիշխան և սեփական շահերը պաշտպանող երկիր ներկայանա:

«Շփվեք մեր փողոցներում քաղաքացիների հետ: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է քան երբևէ: Քաղաքացին յուրաքանչյուրիցս ակնկալում է ամբողջապես այլ արժեքների վրա հիմնված գործողություններ»,-ասաց նա։

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը՝ Միրզոյանը նկատեց, որ այն մեծ առաջընթաց է գրանցել․

«Փոխըմբռնում, փոխլրացում և փոփոխություն: Ահա այն բանաձևը, որը մեր արդյունավետ աշխատանքի գնահատականն է»,-եզրափակեց իր խոսքը Արարատ Միրզոյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news