Երևանում դպրոցներից մեկի պահակը 6-ամյա երեխային գցել է գետնին ու քարշ տվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԵՊՀ

Սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ կայքի՝ Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի մասին երեխան պատմել է մորը, որն էլ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության էրեբունու բաժին: