28-ամյա աղջկան սպանած և տաք հետքերով հայտնաբերված Վրաստանի քաղաքացին կալանավորվեց

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի քննչակայն կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն է ներկայացրլ Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանի նկատմամբ, որը կասկածվում է սեպտեմբերի 2-ին Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանելու մեջ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Սարկիսյանը դատարանից տեղափոխվել է բանտ։

1

Ավելի վաղ հայտնել էինք, որ, համագործակցելով ԱԱԾ համապատասխան վարչության իրենց գործընկերների հետ, տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել էին երեկ սեպտեմբերի 2-ին Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանած քաղաքացուն։ Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին էր բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը, որը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել էր։

1

Նա հայտնաբերվել է գիշերը՝ ժամը 03։00-ի սահմանում, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։ Նրա մոտ հայտնաբերվել էր սպանվածին պատկանող բջջային հեռախոսը և բանկային քարտերը։ Սպանության կասկածանքով ձերբակալված Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանն է։