ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«ՍԴ-ի որոշումը հաղթաթուղթ կդառնա այն կողմի ձեռքում, որը կկարողանա ավելի արդյունավետ օգտագործել դա։ Սա մրցակցային դատավարություն է։ Կհաղթի նա, ով ավելի ուժեղ իրավական և փաստական հանգամանքեր կդնի դատարանի առջև»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Ըստ պատգամորի ՍԴ-ն իր որոշմամբ չի սահմանել, որ կոնկրետ ամբաստանյալ անձը պետք է ազատ արձակվի։
«Սահմանադրական դատարանը արձանագրել է իրավական բաց և անձի գործառութային անձեռնմխելիության հարց չի քննարկել»,-նշել է պատգամավորը