ԱԳՆ խոսնակը՝ Արա Բաղդասարյանին աշխատանքից ազատելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Արտաքին գործերի նախարարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Արա Բաղդասարյանի՝ Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացվել է ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունը: Սեպտեմբերի 13-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Արա Բաղդասարյանն Անդորրայում ոչ թե հյուպատոս է, այլ պատվավոր հյուպատոսն է, որը դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող պաշտոն է:

«Ինչ վերաբերում է Անդորրայի հետ հարաբերություններին, ապա դրանք համակարգվում են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը:

Վերջինս նաև նկատեց, որ Արա Բաղդասարյանն իր պարտականությունները ոչ պատշաճ էր կատարում։