Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

երկրաշարժ

Սեպտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news