ՀՀ նախագահը քննարկել է «Boeing»–ի հետ համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հյուրերը տեղեկացրել են այցի նպատակների մասին՝ նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ կառավարության և կորպորացիայի միջև հեռանկարային համագործակցություն կձևավորվի:

Հանդիպմանն ադրադարձ է եղել նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը և դրա շրջանակում, ի թիվս միջազգային տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների, նաև Boeing–ի հետ համագործակցության հնարավորություններին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news