Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչների տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 5, 24News

արման թաթոյան

ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ 

«Սիրելի՛ ուսուցիչներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Յուրաքանչյուրս է խոր ակնածանքով հիշում իր ուսուցիչներին: Դուք եք, որ յուրաքանչյուրիս մեջ սերմանել եք հայրենիքի, ընտանիքի և իրար նկատմամբ սիրո ու հարգանքի բարձր արժեքները:

Ձեր մասնագիտական գործն անփոխարինելի է: Դուք ամենօրյա սրտացավ աշխատանքով եք ապահովում երեխաների ներառական և որակյալ կրթությունը մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում:

Ձեր հետևողական սրտացավ աշխատանքն է, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն: Ուսուցչի պաշտպանությունը պետք է լինի բոլորիս խնամքի և հոգածության առարկան՝ մեզնից յուրաքանչյուրին վերապահելով ուսուցչի մասնագիտական տոնը նշելու բարձր պատիվը:

Առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին», - ասված է շնորհավորական ուղերձում։