Ford Transit-ը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 82-ամյա հետիոտնին. Նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Էդվարդ Գ.-ն, իր վարած Ford Transit մակնիշի 21 LՏ 962 համարանիշի ավտեմեքենայով, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 1-ին փողոցում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել նույն թաղամասի բնակիչ, 82-ամյա Զարխալամ Ս.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Մարտունի« բժշկական կենտրոն, որտեղ 1,5 ժամ անց՝ գիտակցության չգալով մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: