Մեր բարեկամության հիմքը դրել են մեր երկու ազգերի նախնիները․ Գախարիան՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան քննարկել են հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումից հետո 2 երկրների կառավարությունների ղեկավարները պատասխանելու են լրագրողների հարցերին:

Հիշեցնենք՝ Գախարիան Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, մեկօրյա պաշտոնական այցով: