Ոստիկանությունը բերման է ենթարկել Զանգեզուրի ՊՄԿ-ից գողության մեջ կասկածվող անձնանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 14-ին «Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի» տարածքից գողություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել կապանի երեք բնակչի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրանցից մեկի վարած «Ֆորդ Տրանզիդը» բեռնված է եղել մոտ 1.5 տոննա մետաղով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։