Կրակոցներ Երեւանում. սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

.

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատությանն եւ Բաբայան փողոցների խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, որոնք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել: Հարձակվողները եղել են երկու հոգի. նրանցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ապա դիմել են փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով