Ինդուստրիալ հեղափոխության մեկնարկից արձանագրվեց վախ տեխնոլոգիաների նկատմամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

Ըստ վարչապետի՝ տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է․ դա կարևոր է մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով:

«Առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ, երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք գալիս էին՝ փոխարինելու մարդու աշխատանքը, արհեստավորները, որոնք այդ ժամանակ բավական ազդեցիկ տնտեսական խավ էին, մտնում էին մանիֆակտուրաներ և ջարդուփշուր էին անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից մի շատ լեգիտիմ մտահոգություն. եթե այն աշխատանքը, որ անում էին մարդիկ, պիտի անեն հաստոցները, ի՞նչ պիտի անենք մենք, ինչո՞վ պիտի զբաղվենք, հետևաբար, ինչո՞վ պիտի ապրենք»,- ասել է Փաշինյանը, և նկատել, որ ինդուստրիալ հեղափոխության ընթացքում թվում էր՝  մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, իսկ իրականում առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, և նոր տարածքներ գրավելու հնարավորություն է տալիս:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: