Եկեղեցին եղել և մնում է ազգային արժեքների պաշտպանը, ժողովրդի միավորման կենտրոնը. Կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

.

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ բազմաթիվ սերունդներ է կրթել: Եկեղեցին եղել եւ մնում է ազգային արժեքների պաշտպանը, ժողովրդի միավորման կենտրոնը: Դիլիջանում եկեղեցու հիմնաքարերի օծման ժամանակ այս մասին հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Դիլիջանը պատկանում է այն քաղաքների թվին, որտեղ նույնպես ոչնչացվել են եկեղեցիները, սակայն, չնայած դրան, քաղաքն Աստծուց հեռացնել չի ստացվել: Հավատացյալ մարդու համար եկեղեցին ոչ միայն ճարտարապետական կառույց է, այն նախ հոգու մաքրման վայր է»,-նշել է Գարեգին Երկրորդը:

Ամենայն Հայոց  Կաթողիկոսը երախտիք է հայտնել բարեգործներին, Ռուբեն Վարդանյանին, նրա տիկնոջն ու Վերոնիկա Զոնաբենդին եկեղեցու կառուցման մեջ իրենց ներդրման համար:

Տեղեկացնենք որ հոկտեմբերի 18-ին Դիլիջանում կայացել է եկեղեցու հիմնաքարերի օծման արարողությունը, որին ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news