Օրենքով գող Կոստյա Կանսկիի առանձնատունը գրոհով վերցրել են հատուկջոկատայինները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

կոստյա

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ՌԴ ՆԳՆ տարածքային վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ Կրասնոյարսկի երկրամասում ձերբակալվել է օրենքով գող Կոնստանտին Նայբաուերը՝ քրեական շրջանակներում հայտնի Կոստյա Կանսկի: Նրան կասկածում են հանցավոր պաշտոնակարգության մեջ բարձր դիրք գրավելու համար։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները Կոստյա Կանսկիին գրոհով բռնել են քաղաքից դուրս գտնվող իրառանձնատունը։

Կոստյա Կանսկիին թագադրել են 1990-ականների վերջերին Մոսկվայում․ ունի երկու դատվածություն՝ 1952-ին՝ մեքենայի առևանգում, 2008ին-ին՝ թմրանյութերի անօրինական շրջանառություն: