Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Արթուր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արթուր Դավթյանին շնորհել է Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-նշված է նախագահի հրամանագրում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news