Հայաստանի ու Վրաստանի նախագահները Ճապոնիայում կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում կունենան Ճապոնիա իրենց այցի ընթացքում:  

Երկու պետությունների ղեկավարները Տոկիոյում ներկա են լինելու Ճապոնիայի Նարուհիթո կայսեր գահակալության արարողությանը: 

Քննարկվող հարցերի շրջանակը չի հաղորդվում։