ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Քարելիի մունիցիպալիտետի Ատոց գյուղի տարածքում ապօրինի սահմանագծում են իրականացնում։ Այս մասին հաղորդում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, գրում է aliq.ge-ն:
«Ռուսաստանի օկուպացիոն ուժերը շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել շփման գծի երկայնքով: Ատոց գյուղում սահմանագծում իրականացնելը վտանգում է տեղի անվտանգային իրավիճակը»,- նշված է հայտարարությունում: