Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի գործարքի չեղարկման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.

Ռուսաստանը ՀՀ պաշտպանության նախարություն բողոքի նոտա է հղել՝ պահանջելով բացատրել ռուսաստանյան «ОРСИС» ընկերության հետ կապված պատմությունը և տալ իրավիճակի լուծում, հայտնում է РИА գործակալությունը: 

Գործակալությունը նշում է, որ պաշտպանության նախարարությունն առանց հիմքի հնարավորություն չի տվել այդ ընկերությանը մասնակցել զինամթերքի ներկրմաը վերաբերող մրցույթին, ապա նաև ներառել «ОРСИС»-ին ոչ վստահելի գործընկերների ցանկում:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, բողոքի նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է և առաջիկա օրերին դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին: Նամակն ուղղված է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որից և ակնկալվում է իրավիճակի պարզաբանում և շտկում», - հավելում է գործակալությունը: