Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը գիտակցության չգալով մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից բաժին բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կնոջ։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, գտվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:
Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին և ձերբակալվել:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 05.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news