Երևանում կրկնակի վրաերթի ենթարկված հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը նույնիսկ զրուցել է գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, ով ասել է, որ կարիք չկա շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել է և մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ է փախել, սակայն կինը տեղում մահացել է:

Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վարորդ Սենո Գ.-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Վրաերթի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրկնակի վրաերթի ենթարկած ավոմեքենայի կոտրված մասեր:

Պարզվել է նաև, որ վրաերթից հետո Սենո Գ.-ն բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Քննիչի հանձնարարականով Սենո Գ.-ի ավտոմեքմենան տեղափոխվել է Երևաի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: