ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի կողմից անցկացվող «Եվրասիական տնտեսական ինտեգրում» 14-րդ միջազգային համաժողովին:
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին 2019 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական զարգացման բանկի կողմից անցկացվող «Եվրասիական տնտեսական ինտեգրում» 14-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ: