Unibank

Unibank Mobile

«Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը». ԱԳՆ պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Աննա

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է արել։ 

«Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,- նշվում է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը կոչ էր արել պահպանել «օկուպացված Ղրիմ այցելելու կարգը»:

«Դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին` պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշմամբ»,-նշվում էր հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս