Տավուշի «Գետափ» ռեստորանի մոտ բախվել են BMW-ն ու Volkswagen Passat-ը. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 102-րդ կմ հատվածում՝ «Գետափ» ռեստորանսյին համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Passat մակնիշի 34 MN 309 համարանիշի և BMW 518 մակնիշի 69 58 տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: