Ողբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատար Volvo-ի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Տավուշի մարզում, նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17։10-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 41-ամյա Սամվել Սիմոնյանը իր վարած Volvo մակնիշի 88 PM 887 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 519 Լ 01 կցորդով վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լիդա Աբրահամյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Լ. Աբրահամյանն աշխատում էր «Բեստ Կլինիկ» ՍՊԸ-ում՝ որպես հավաքարար, իսկ վարորդ Ս. Սիմոնյանն աշխատում է «Դան-Տրանս» ՍՊԸ-ում։

Տեսանյութեր

Live

Լրահոս