Նաիրա Զոհրաբյանը Բրիջիդ Բարդոյի հիմնադրամից նամակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Կոլաժ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր Բրիջիդ Բարդոյի հիմնադրած` Կենդանիների պաշտպանության կենտրոնից նամակ ստացա, ուր Բարդոյի կենտրոնը ողջունում է Հայաստանի խորհրդարանի կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծն ու իր պատրաստակամությունը հայտնում օգնելու մեզ` կենդանիներ հանդեպ պատասխանատու վերաբերմունքի օրենքի նախագիծ պատրաստելու գործում»: