Unibank

Unibank Mobile

Վանեցյանը հրաժարական է տվել ՀՖՖ նախագահի պաշտոնից. դեկտեմբերի 23-ին՝ նոր ընտրություն

ԵՐԵՒԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐ,  24News

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել, ՀՖՖ գործադիր կոմիտեն ընդունել է այն։ Այդ մասին հայտարարել է Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա արտահերթ ժողով, որի ժամանակ հրաժարական կտա նաև գործկոմը։ Պետք է մաքրել ցուցակն ու գնալ համագումարի։ Պարոն Վանեցյանի հրաժարականի դիմումն ընդունվել է», - ասել է գործկոմի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հավելել է, որ «իտալացիներից կրած պարտությունից հետո ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա պատասխանատվությունը»։ «Գործկոմի անդամները նույնպես հայտարարեցին, որ դեկտեմբերի 23-ին ընտրվելու է նոր գործկոմ և նոր ֆեդերացիայի նախագահ։ Մենք այս ընթացքում շատ աշխատանք ենք կատարել, ներդրել ենք նոր ծրագիր, բազմաթիվ փոքր դաշտեր։ Ծրագիրը հաստատված է, և անկախ անձերից գործելու է։ Թերացման մասին խոսք չկա, կա բարոյական պատասխանատվության հարց։ Ես իմ ընտրության օրը լրագրողներին հայտարարել եմ, որ ես երկար ժամանակով չեմ եկել ՀՖՖ նախագահ։ Մեկ տարին լռացել է, և ես՝ որպես նախագահ, և գործկոմի անդամները կատարել ենք մեր գործը», - հավելել է նա։ 

Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ նկատել է, որ «Վանեցյանի որոշումը Վանեցյանի որոշումն  էր»։ 

ՀՖՖ արդեն նախկին նախագահը նաև ընդգծեց, որ առաջիկա ժողովին չի պատրաստվում առաջադրվել գործկոմի անդամի թեկնածու։ «Ես այս փուլում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապ չեմ ունենա», - ընդգծեց նա։ 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս