Երբ ժողովուրդն ազատվի հանրապետականներից, հաջորդ օրը ես ընդդիմություն կդառնամ․ Հակոբ Մովսես

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

«Ժամադադարի» հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք քաղաքական ու հասարակական խնդիրներին, ԱԺ արտահերթ ընտրություններին, Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի փորձին, ինչպես նաև մեր օրերի մշակութային քաղաքականությանն ու գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի հայերեն հինգհատորյակի տպագրությանը։