«Ա-ն» ասվեց, Վանեցյանը մտադիր է «Բ-ն» ասել, եթե փորձի զարգացում ապահովել,հակափաստեր կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Եթե ուժային կառույցները պետական հեղաշրջման փորձի մտադրություն ունենային, ապա այս կամ այն ձևով կնկատվեր, բայց որևէ նշույլ չկար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Հեղաշրջում հնարավոր է, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց այդ տեղեկատվական արտահոսքում գրված էր, որ կան ինչ-որ փաստեր։ Ինչպես միշտ, դա սահմանափակվեց ուղղակի հայտարարությամբ։ Դա ընդամենը սենցացիոն հայտարարություն էր»,- կարծում է Հակոբյանը։

Ըստ նրա՝ Վանեցյանը մտադիր է «Բ-ն» ասել իր կողմից։ Եթե փորձելու է որոշակի զարգացում ապահովել, ապա գուցե ինչ-որ հակափաստեր լինեն։

Շարունակությունը՝ տեսանյությում։