Չեմ բացառում՝ Վանեցյանը «զոհ» գնաց նախկինների խաղերին ու ճիշտ չկողմնորոշվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարծում է, որ իշխանությունից հեռացված խմբի ազդեցության գործիքները շարունակում են ակտուալ մնալ։ Պատգամավորը վստահ է, որ նրանք որոշակի ազդեցություն ունեն երկրում, այդ թվում՝ պետական համակարգում։

«Չի բացառվում, որ որոշ ներկա ու նախկին պետական պաշտոնյաներ այդ խմբի հետ համագործակցել են, և դա ուղղված է եղել Հայաստանի դեմ։  Պետական համակարգը և ուժայինները պետք է լիովին վերահսկելի լինեն հասարակության կողմից ձևավորված կառավարության համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Զոլյանը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրենին վերագրվող գործողությանը՝ պատգամավորը նկատել է, որ ի սկզբանե Վանեցյանն իրեն ներկայացնում էր թիմի անդամ,  և այդ ամբողջ գործուներությունը, եթե եղել է, թաքուն է իրականացվել։

Շարունակությունը՝ տեսանյութում։