Ստեփանակերտում շմոլ գազից 12-ամյա աղջիկ է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

շմոլ

Հունվարի 17-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2007թ. ծնված Մ. Ղ.-ն: Այդ մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Արցախի ոստիկանության ծառայողը պարզել է, որ Մ. Ղ.-ն թունավորվել է նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմանում, իրենց տանը տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս