Ասկերանում լոգանք ընդունելիս 20-ամյա աղջիկ է շմոլ գազից թունավորվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

նկար

Փետրվարի 4-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:50-ին շմոլ գազի թունավորումով Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2000թ. ծնված Ս. Ս.-ն։

Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Այս մասին հայտնում են Արցախի ոտիկանությունից:

--00—ԼՄ