Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

սա

2022 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: Մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը՝ Երևանում՝ 96 տուժածով, 127-ը մարզերում՝ 284 տուժածով:

Դեպքերի 63.4%-ը տոկոսն արձանագրվել է կանանց շրջանում, իսկ 36.6%-ը՝ տղամարդկանց:

Թունավորման դեպքերի 40%-ը գրանցվել է մինչև 18 տարեկան բնակչության շրջանում, իսկ 60%-ը՝ 18-ից բարձր բնակչության շրջանում:

Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.

  • գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ ունենալու դեպքում անմիջապես մաքուր օդ դուրս գալ և օդափոխել տարածքը,
  • եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
  • ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
  • բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
  • գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
  • խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել՝ օդափոխությունը լիարժե՞ք է իրականացվում, թե՞ ոչ,
  • գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը,
  • եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անպայման դիմել բժշկի։

--00—ԻԴ