Արայիկ Հարությունյանի շտաբը պաշտոնապես դիմել է ԱՀ և ՀՀ ԱԱԾ՝բացահայտելու կեղծ օգտահաշիվները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

.

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Արայիկ Հարությունյանի շտաբը պաշտոնապես դիմել է ԱՀ եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություններ նրա անձը եւ արժանապատվությունը վիրավորող ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվները եւ էջերը բացահայտելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արդեն մի քանի օր է` ֆեյսբուքում կրկին ակտիվացել է ԱՀ Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի դեմ չփաստարկված եւ ակնհայտ շինծու քարոզչությունը: Դա մեր քաղաքական «վայ» մրցակիցների սեւ քարոզչության դրսեւորումներն են, որոնք փորձում են, ֆեյք էջերի տակ թաքնվելով, ազդել հասարակական կարծիքի վրա:

Տեղեկացնեմ, որ անձի արժանապատվությունը վիրավորող ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվների եւ էջերի դեմ պայքարի իրականացման համար, բացի տեղեկատվական հարթակներից, արդեն պաշտոնապես դիմել ենք ԱՀ եւ ՀՀ ԱԱԾ մարմիններին: Կարծում եմ՝ արդյունքները չեն ուշանա:

#ֆեյքամաքրում»։