Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին Ազատագրման օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

բոյկո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին ազգային տոնի Ազատագրման օրվա կապակցությամբ: Ուղերձում նշվում է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բուլ­ղա­րիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի Ազատագրման օրվա կապակ­ցու­թյամբ:

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դարերի կնիքը կրող մեր ավան­դական, բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգացել և ամ­րապնդվել են նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր հանդիպումը, որի ժամանակ հայ-բուլղարական երկկողմ օրակարգի վերաբերյալ ունեցանք արդյունավետ քննարկում: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի առավել ընդգրկուն և համապարփակ դարձնել մեր համագործակ­ցու­թյու­նը՝ հարստացնելով այն նոր և բովանդակալից ծրագրերով:

Մաղթում եմ Ձեզ բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ գարնանային ծաղկունք և հարատև խաղաղություն»: