Ուրախ ենք Լյուսիին տեսնել 2020թ․ մրցանակակիրների շարքում. Հայաստանում ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հասարակական

Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որում դեսպան Լին Թրեյսին է եւ օրերս մրցանակ ստացած Լյուսի Քոչարյանը:

«Նախքան «Խիզախ կին» միջազգային մրցանակը ստանալու համար ԱՄՆ ուղեւորվելը Լյուսի Քոչարյանը, որն ի դեպ Հայաստանից առաջինն է արժանանում այս մրցանակին, հյուրընկալվեց ԱՄՆ դեսպանատանը։ Դեսպան Լին Թրեյսին կարեւորեց ի հեճուկս քննադատությունների Լյուսիի խնդիրների մասին բարձրաձայնելու խիզախությունը եւ նրան արդյունավետ այցելություն մաղթեց։

Ուրախ ենք Լյուսիին տեսնել 2020թ․ մրցանակակիրների շարքում»,- նշված է դեսպանության էջում։